Բաղադրությունը
150 գր. սերուցք,
300 գր. սպիտակ շոկոլադ,
70 գր. փափկեցված կարագ,
1 տուփ վանիլի փոշի,
3-4 ճգ. կոնյակ կամ լիկյոր,
100-150 գր. մանրացված ընկույզ:
Պատրաստման եղանակները
Կաթսայի մեջ լցնել մանր կտորներով շոկոլադը,
ավեալցնել սերուցքը, կարագը, վանիլի փոշին, լիկյորը և եփել մարմանդ կրակի
վրա (անընդհատ խառնել): Երբ զանգվածը միասեռ դառնա, վերցնել կրակից և
թողնել, որ սառչի: Այնուհետև դնել սառնարանում, երբ արդեն սառած կլինի
հանել սառնարանից և գնդիկներ պատրաստել, այնուհետև թաթախել մանրացված
ընկույզի մեջ, կարող եք թաթախել նաև կոկոսի փաթիլների մեջ: Ահա և պատրաստ
է, բարի ախորժակ:
 

|