Կիրակի, 12.04.2026, 14:57Приветствую Вас Հյուր

Ժամանցային Բլոգ

Ինչ գիրք կարդալ

Ընթերցված գրքերի լավագույն տասնյակ. առաջարկում եմ կարդալ

 1.«Կոմս Մոնտե Քրիստո» - Ալեքսանդր Դյումա
Ցավալի պատմություն, որ կատարվեց մի հրաշալի երիտասարդի հետ: Ընկերոջ
դավաճանությունը օգնեց նրան ավելի ուժեղ լինել և ինքնուրույն պայքարել
անարդարությունների դեմ:

2.«Ֆիեստա» - Էռնեստ Հեմինգուեյ

Իրադարձությունները տեղի են ունենում Իսպանիայի Պամպլոնա քաղաքում: Այստեղ է
 ժամանել ընկերական մի խումբ` մասնակցելու ցլամարտի միջոցառումներին:
Գլխավոր հերոսը մի երիտասարդ է, ով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
 լուրջ վնասվածք է ստացել ու դարձել իմպոտենտ:

3.«Ջեյն Էյր» - Շառլոթ Բրոնտե
Սիրավեպի հերոսուհին 18-ամյա Ջեյնն է` ծնողազուրկ, միայնակ, բայց
միաժամանակ կրթված, խելացի ու հետևողական մի օրիորդ: Մասնավոր տանն
աշխատանքի անցնելուց հետո նրա առջև բացվում է հույսերով ու
հուսախաբություններով լի մի նոր աշխարհ:

4.«Մոլ Ֆլենդերս» - Դանիել Դեֆո

Վեպը Նյուգեյթի բանտում ծնված մի աղջկա մասին է, ով իր ողջ կյանքն ապրում է
 մեղանչելով, բայց մահանում զղջումի զգացումը սրտում պահած:

5.«Լուսին և 6-պենսանոց» - Սոմերսեթ Մոեմ
Մոեմի լավագույն վեպերից մեկը` գեղեցիկը բացահայտելու ու կերտելու անհագ ցանկություն ունեցող մի նկարչի մասին:

6.«Մոնթեսումայի դուստրը» - Հենրի Հագարդ

Պատմական-կենսագրական-սիրային գեղեցիկ ստեղծագործություն, որի մեջ կարելի է
 տեսնել սպանություն, դավաճանություն, վրեժ, պատերազմ, սեր…

7.«Հանճարը» - Թեոդոր Դրայզեր

Ամերիկյան հայտնի գրողներից մեկի ոչ պակաս հայտնի վեպերից: Նկարիչ Յուջինը
սիրային պատմությունների ու հոգևոր տառապանքների երկար ճանապարհ պետք է
անցնի, մինչև գտնի այն, ինչ իրականում փնտրում է:


8.«Կամելիազարդ տիկինը» - Ալեքսանդր Դյումա

Վեպը սկզբում գլխավոր հերոսուհին արդեն մահացած է: Նրա նախկին սիրեցյալը
վերհիշում է իր սիրելիի հետ անցկացրած երջանիկ օրերն ու փորձում ամեն ինչ
անել` Կամելիազարդ տիկնոջից մի հիշատակ ստանալու համար:

9.«Սիրտը» - Էդմոնդո դե Ամիչիս

Գիրքն իրենից մի դպրոցականի օրագիր է ներկայացնում, որտեղ պատմվում է
սոցիալական տարբեր կարգավիճակ ունեցող, բայց նույն դասարանում սովորող
երեխաների հարաբերություններն ու վերաբերմունքը միմյանց նկատմամբ:

10.«Արքայազնը և աղքատը» - Մարկ Տվեն

Հետաքրքիր ու թեթև ստեղծագործություն երկու տղայի մասին, որոնցից մեկը
քաղաքի որջերում ապրող աղքատ պատանի է, իսկ մյուսը` Ուելսի արքայազնը:
Նրանք արտաքինով իրարից չեն տարբերվում, բայց ամեն ինչ սկսվում է այն
ժամանակ, երբ տղաները որոշում են մեկ ժամով փոխանակել իրենց հագուստները:


Մինի-Չատ
200
Форма входа
Категории раздела
Սեր [1] Հումորային [4] Հետաքրքիր [5] Սպորտ [1]
Տոներ [0] Օրվա ֆոտո [1] Տխուր [1] Խոհանոց [0]
Երաժշտություն [0] Գրքեր [1] Մարդիկ [1]
Օրացույց
«  Ապրիլ 2026  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿրկ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Հարցում
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 4
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Փնտրել