Սևահերներ

Ուժեղ բնավորությամբ նրանց հետ կարող են համեմատվել ոչ բոլորը: Նրանց
համբերատարությանը, նպատակասլացությանը կարելի է միայն նախանձել: Նրանք
աշխատասեր են, բայց սիրում են աշխատել նեղ շրջանակներում, փոքրաթիվ
կոլեկտիվի հետ: Նրանք միշտ հասնում են իրենց ուզածին, գտնում են կյանքում
իրենց տեղը: Երբեմն կարող են նաև դաժան լինել, հաշվի չառնել ուրիշի շահերը:
Նրանց համար ամենաէականը նպատակն է, որին հասնելու համար ջանք և միջոց չեն
խնայում: Նրանց շարքերում հազիվ թե գտնես մելանխոլիկների, զգացմունքային,
հակված խորը ապրումների, ընկճվածների: Նրանք սրտակեր են: Սիրում են
խաղալ զգացմունքների հետ և հիմնականում այն պատճառով, որ ուզում են
ապացուցել իրենց սեքսուալությունը, ցանկալի լինելը: Շատ տղամարդիկ
խուսափում են այսպիսի կանանցից, քանի որ նրանք իշխող են, հազվադեպ են
փոխըմբռնումների գնում: Սակայն նրանց սեքսուալությունը, հմայքը անտարբեր
չեն թողնում ոչ մի տղամարդու:
Շիկահերներ

Նրանց բնորոշ է բարեսրտությունը, երազկոտությունը, նրբանկատությունը և
փոփոխականությունը: Վերջինս նրանց թույլ բնավորությունից կամ տրամադրության
սուր անկումներ պատճառով է: Նրանք հաճախ են իրականությունն այլ կերպ
տեսնում: Նրանք իդեալականացնում են ամեն ինչ: Կարող են հուզվել ամենաչնչին
առիթով և լաց լինել այնքան, մինչև շնչահեղձությունից ուշքի գան: Հաճախ
նրանք նաև ամաչկոտ են, ինքնամփոփ: Նրանք մեր երկրագնդի ընդամենը 17 տոկոսն
են կազմում, բայց տղամարդկանց 70 տոկոսը երազում է հենց նրանց մասին:
Շիկահերները նաև խարաթափանց են, կարող են միանգամից ճիշտ բնորոշում տալ
մարդկանց: Հակառակ սեռի հետ հարաբերություններում նրանց ամենամեծ խնդիրը
շատ շուտ վստահելն է: Նրանք նվիրվում են ամբողջությամբ, ինքնամոռաց: Դրա
համար էլ շատ հաճախ խաբվում են տղամարդկանց կողմից:
Շագանակագույն մազեր ունեցողներն առանձնանում են կենդանի, բայց հավասարակշռված բնավորությամբ:

Սիրում են ուսումնասիրել աշխարհը, ճանապարհորդել, անընդհատ նոր բաներ
սովորել: Եվ դա նրանց մոտ հիանալի է ստացվում ոչ միայն ընդունակությունների
շնորհիվ, այլև աշխատասիրության: Նրանք հիանալի ինտեգրվում են
յուրաքանչյուր շրջապատ: Դա՝ հիմնականում շնորհիվ կենսասիրության և շփվող
լինելու: Նրանք կարողանում են զսպել իրենց յուրաքանչյուր պարագայում: Նաև
լավ գիտեն իրենց շահերի մասին և թույլ չեն տա ոտնահարել դրանք: Այս
աղջիկները երբեք չեն մոռանում հետևել իրենց առողջությանն ու արտաքինին:
Կարողանում են ելք գտնել անգամ անելանելի իրադրություններում:
Տղամարդիկ շատ բարձր են գնահատում նրանց ինտելեկտը, տրամաբանությամբ
առաջնորդվելու կարողությունը, բայց հաճախ ընդունում են նրանց որպես
«կիսաշրջազգեստով տղաների»: Տղամարդիկ վստահում են նրանց իրենց
գաղտնիքները, բայց սիրային հարաբերությունների համար ընտրում ուրիշներին…
|