Երկուշաբթի, 14.07.2025, 07:09Приветствую Вас Հյուր

Ժամանցային Բլոգ

Главная » 2013 » Օգոստոս » 8 » Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ
13:46
Ինչի՞ վրա են ուշադրություն դարձնում տղամարդիկ առաջին հանդիպման ժամանակ

Տղամարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքում պարզվել է, թե ինչի վրա են նրանք առավել ուշադրություն դարձնում առաջին ժամադրության կամ պարզապես հանդիպման ընթացքում:

Առաջին տպավորություն թողնելու համար երկրորդ շանս չեք ունենա, ուստի անիմաստ է հույսը ներքին գեղեցկության կամ խելքի վրա դնելը: Առաջինը նրանք ուշադրություն են դարձնում արտաքինին,  և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այսպես, ցուցակն ունի հետևյալ տեսքը.

  • Կուրծք (առանց մեկնաբանության)
  • Կառուցվածքի համամասնություններ (հենց համամասնությունները և ոչ թե պարամետրերը, այսինքն` կարևոր է, որպեսզի կառուցվածքը համաչափ լինի):
  • Դեմք (տղամարդիկ չեն սիրում, երբ կինը չափազանց շատ շպար է օգտագործում: Հետաքրքրական է, որ տղամարդիկ սուպեր-գեղեցկություն չեն փնտրում: Բավական է խնամված և ժպտերես լինել, նրանք դա անպայման կնկատեն):

Տղամարդիկ չեն նկատի նոր մատնահարդարումը, մանիկյուրի գույնի փոփոխությունը, եղունգների ձևի փոփոխությունը, նորաձև վարսահարդարումը և նմանատիպ բաներ:

Սակայն կնկատեն չափազանց երկար եղունգները, չխնամված ձեռքերը, թռած մանիկյուրը, կեղտոտ մազերը:

 

Արտաքինից զատ նրանք ուշադրություն են դարձնում այլ բաների: Առաջին հերթին դա շփվելու ունակությունն է: Տղամարդիկ խելամիտ աղջիկների են նախընտրում, ում հետ կարելի է շփվել, պարզապես զրուցել:

Անհրաժեշտ է նաև…

  • Հումորի զգացումը
  • Շփման մեջ հասարակ լինելը
  • Զրույցը հետաքրքիր դարձնելու կարողությունը
  • Քաղաքավարի լինելը
  • Կիրթ խոսքը

Պարտադիր չէ կարողանալ երգել, պարել, գործել, սպորտով զբաղվել, սակայն պետք է սեփական կյանքն ունենալ իր հետաքրքրություններով, հոբբիներով, սիրելի զբաղմունքներով:

Կարևոր է նաև կարդացած և զարգացած լինելը: Աղջիկը պետք է խելացի լինի, սակայն հարկ եղած դեպքում թույլ տա տղամարդուն իրեն ավելի խելացի ու բանիմաց զգալ: Տղամարդիկ խենթանում են, երբ իրենց խնդրում են ինչ-որ բան սովորեցնել: Պետք է օգտվել նրանց այս թուլությունից:

Տղամարդիկ չեն սիրում, երբ աղջիկներն այնպես են խոսում, ասես ցիտում են օդնոկլասսնիկի հերթական ստատուսը:

Տղամարդիկ սիրում են նորաձև ու ոճային կանանց, սակայն ատում են, երբ կինը սկսում է խոսել շոփինգից: Նրանց չի հետաքրքրում ընթացքը, նրանք ցանկանում են տեսնել հաջողված արդյունքը:

Տղամարդիկ չեն սիրում, երբ իրենց գնահատում են ըստ իրենց ունեցվածքի, մեքենայի, աշխատանքի: Իհարկե դա անխուսափելի է, սակայն պետք չէ բարձրաձայնել դրա մասին: Տղամարդիկ սիրում են, երբ կինը կարողանում է ապահովել իրեն:

Կինը պետք է լինի բարի, քնքուշ, բարեհոգի, առատաձեռն, անկեղծ… Դե պարզ է, առանց մեկնաբանությունների: Բռի արջերի հետ կյանք չեն կապում…

Իսկ ամենավերջում ցանկանում եմ հիշեցնել սիրելի աղջիկներին, որ ոչ թե մեզ են ընտրում, այլ մենք ենք ընտրում… Եղեք ինքնավստահ ու երջանիկ:

Категория: Հետաքրքիր | Просмотров: 703 | Добавил: merishok975 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մինի-Չատ
200
Форма входа
Категории раздела
Սեր [1] Հումորային [4] Հետաքրքիր [5] Սպորտ [1]
Տոներ [0] Օրվա ֆոտո [1] Տխուր [1] Խոհանոց [0]
Երաժշտություն [0] Գրքեր [1] Մարդիկ [1]
Օրացույց
«  Օգոստոս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Հարցում
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 4
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Փնտրել