Անկողին
հասնելով` մենք հարմար տեղավորվում ենք, որպեսզի արագ քուն մտնենք:
Պարզվում է` մեր քնելու դիրքը շատ բան է ասում մեր մասին: Կարճ ասած` քնած
մարդու դիրքը նրա բնավորության մասին գիշերային պատմություն է:
Օրինակ`
երկար տարիների հետազոտություններից հետո հոգեբանները եկել են այն
եզրակացության, որ եթե քնած ժամանակ կինը թեքվում է դեպի ամուսինը, ապա նա
ենթագիտակցորեն հնազանդվում է նրան: Եթե հակառակն է, ապա դա խոսում է
զույգի վատ փոխհարաբերության մասին:
Գոյություն ունի դիրքերի հատուկ դասակարգում, որոնցից յուրաքանչյուրը պատմում է այն ընտրող մարդու բնավորության մասին:
Էմբրիոնի դիրք
Մարդը
քնում է կողքի վրա, ոտքերը ծալված են ծնկներում և ուղղված են դեպի ծնոտը:
Այս դիրքը շատ հետաքրքիր տեղեկություն է տալիս մարդու մասին: Իրական
կյանքում այդ մարդը չի հասցրել մինչև վերջ բացվել: Նա անվստահ է, ենթակա է
սթրեսերի: Նա ցանկանում է մեկուսանալ արտաքին աշխարհից: Որպես կանոն` նման
մարդը փնտրում է ուժեղ հովանավորի, ում մեջքի հետևում կկարողանա
պաշտպանություն գտնել: Նա ինչ-որ տեղ երեխայի է հիշեցնում, ում արարքներն
անկանխատեսելի են և կախված են րոպեական տրամադրությունից:

Կիսաէմբրիոնի դիրք
Այս
դիրքը հիշեցնում է նախորդին, սակայն այն տարբերությամբ, որ քնածի ծնկները
մի փոքր սեղմված են: Նման դիրքում քնող մարդիկ հանգիստ են, հավասարակշռված,
և նրանց վրա կարելի է հույս դնել: Նրանք կոնֆլիկտային չեն, միշտ ձգտում են
գտնել խելամիտ լուծումներ և հեշտությամբ հարմարվում են ցանկացած
պայմաններում: Սակայն նման մարդիկ հաճախ չեն գտնում բավարար
համարձակություն անձնական նպատակներին հասնելու համար:
Թագավորական դիրք
Մարդը
քնած է մեջքի վրա` տարածելով ոտքերն ու ձեռքերը: Սա ինքնավստահ մարդ է:
Առաջնորդ է ամեն ինչում, խելամիտ է և միշտ պատրաստ է ցանկացած իրավիճակից
դուրս գալ: Նման մարդը միշտ ազատ է շփման մեջ, նրան սիրում են և գնահատում
ցանկացած միջավայրում: Նա վայելում է կյանքն իր բոլոր դրսևորումներով:
Բացված դիրք` փորի վրա
Փորի վրա
քնող մարդիկ ունեն իրենց հատուկ առանձնահատկությունները: Նրանք չեն սիրում
կյանքի անսպասելիությունները, սիրում են ամեն ինչ կանոնավորել: Նրանք շատ
ճշտապահ են, սակայն նույնը պահանջում են շրջապատից: Նրանց համար կարևոր է
ամեն մանրամասնություն, նրանք կարող են շատ բծախնդիր լինել:
Մումիայի դիրք
Մարդ
քնում է` վերմակը գլխին քաշած: Սովորաբար նման մարդիկ կյանքում փորձում են
միշտ գաղտնիքներ պահել: Նրանք շատ ամաչկոտ են, կարող են նաև վանել, փորձում
են մեկուսանալ շրջապատից: Նրանք սիրում են մի անկյուն գտնել ու այնտեղ
մնալ, մինչև ամպրոպն անցնի:
Դիրք «տնակ»
Քնածը
պառկած է մեջքի վրա ծալած ծնկներով: Այս դիրքը հիշեցնում է «թագավորական»
դիրքը, սակայն բարձրացված ծնկները շատ բան են փոխում: Որպես կանոն` նման
դիրքում սիրում են քնել տղամարդիկ: Արտաքուստ նրանք շատ ընկերասեր են,
անմիջական, սակայն դա ընդամենը դիմակ է: Իրականում նման մարդիկ բավականին
ինքնամփոփ են, չխոսկան: Նրանք նախընտրում են քիչ խոսել, շատ լսել: Երբեմն
նրանց հետ շատ դժվար է լինում շփվել, որովհետև նրանք նախընտրում են
չարտահայտել իրենց տեսակետը և խորհուրդներ չտալ: