Ադիբուդին շաղ տվեք օդում ու բացականչեք. «Ձյու՜ն է գալիս»:
Ամոթանք տվեք հետևի շարքում նստած համբուրվող զույգերին:
Ոգևորված ծափ տվեք, երբ դրական հերոսին մի վատ բան է լինում:
Ֆիլմին նախորդող գովազդի ժամանակ բացականչեք. «Առաջ տանել չի՞ լինում»:
Երբ բացասական հերոսն ինչ-որ վատ բան է անում, բացականչեք. «Զգուշացե՜ք»:
Անհամ կատակների վրա շատ բարձր ծիծաղեք:
Ադիբուդի վաճառող մարդուն ասացեք, որ աղջիկների զուգարանը ջրի տակ է մնացել:
Բարձրաձայն գուշակություններ արեք, թե ինչ է լինելու հաջորդ կադրում:
Ձեր կողքին նստած մարդուն ասացեք, որ փորլուծություն ունեք և ժպիտը դեմքին աչքով տվեք:
Բարձրաձայն հոգոց հանեք, երբ հերոսները համբուրվում են:
Թիկնոց հագեք և երբ ադիբուդիի ձեր հերթն է գալիս, բղավեք` «Ես Բեթմենն եմ, հահահա», և փախեք հեռու:
Ասացեք, որ ձեր կողքին չեն կարող նստել, որովհետև ձեր անտեսանելի ընկերն արդեն նստած է:
Ամեն անգամ, երբ կրակում են, բացականչեք` «Վայ ամա՜ն», պառկեք գետնին ու ձեռքերով ծածկեք ձեր գլուխը:
Շատ բարձր գլխարկ կրեք:
Լազերային շոու կազմակերպեք հենց էկրանի վրա:
Գիրք ու
էլեկտրական լապտեր վերցրեք ու սկսեք կարդալ: Հենց ինչ-որ մեկը խնդրի
անջատել լույսը, վրդովված բացականչեք. «Շշշշ, կարդում եմ»:
Էկրանի վրա ադիբուդի շպրտեք:
Ֆիլմի տխուր պահերին հիստերիկ ծիծաղներ արձակեք, արտասվեք ուրախ պահերին:
Ձեզ հետ ձեր անձնական աթոռը բերեք ու հարմար տեղավորվեք միջանցքում:
Մատաղի փող հավաքեք:
Ձեր կողքի ազատ աթոռներն օգտագործեք որպես կոնֆետ նետելու քարաձիգներ:
Կոնկրետ թիրախ բռնեք դիմացի շարքից ու տեսեք, թե արդյոք կարող եք ճիշտ նշանակետին խփել:
Ձեզ հետ հեռակառավարման վահանակ բերեք ու բողոքեք, որ այն չի աշխատում:
Նստեք առաջին շարքում, հենց ֆիլմը սկսվի, ճչալով դուրս վազեք:
|