Երկուշաբթի, 14.07.2025, 12:08Приветствую Вас Հյուր

Ժամանցային Բլոգ

Главная » 2013 » Հունիս » 29 » Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»
21:38
Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար»
ղջումը աշխարհում ամենաանօգուտ բանն է:Մարդ ոչինչ չի կարող վերադարձնել, դա անհնար է:Ոչինչ առհասարակ հնարավոր չէ շտկել:Այլապես մենք բոլորս սրբեր կլինեինք: Կյանքը նկատի չի ունեցել մեզ կատարյալ դարդձնել:Ով կատարյալ է, նա պատկանում է թանգարանին:

Այն, ինչ մարդ փողով կարող է գլուխ բերել, շատ էժան է:

Մարդ ինքը չի էլ պատկերացնում, թե ինչքան շատ բան կարող է մոռանալ: Դա և’ մեծ բարիք է, և’ սոսկալի չարիք…

 Տարօրինակ է, թե կինը որքան սքանչելի կարող է մնալ նույնիսկ իր ստորությունների մեջ:

Մարդ պետք է ծաղիկը սիրի, բայց ավելորդ նրբախնդրություններ չպետք է ցուցաբերի ծաղկի նկատմամբ…

 Կնոջը կամ պետք է աստվածացնել, կամ թողնել հեռանալ: Միջին դրություն գոյություն չունի:

 Աշխարհի դժբախտությունը հենց նրա մեջ է, որ մենք չենք զգում մեր գործողությունենրի հետևանքները…


Միշտ իրավացին նա է, ով առաջինն է հարված հասցնում:

Ինչ կարող է մարդը մյուսին տալ, բացի մի քիչ ջերմությունից… Եվ ինչը կարող է դրանից ավելի լինել…

Մարդը ծերանում է միայն այն ժամանակ, երբ ոչինչ այլևս չի զգում…

Կնոջը կորցնելու ամենահեշտ ճանապարհը այն է, որբ մարդ նրան վարժեցնում է մի կյանքի, որը հետագայում ինքն ապահովել չի կարող:

Գիշերը ժամանակը կանգ է առնում: Միայն ժամացույցներն են, որ կանգ չեն առնում…


- Չե՞ս ուզում քնել:
– Ոչ: Ժամանակն ափսոս է: Մարդ կյանքից շատ բան է բաց թողնում  քնելու հետևանքով…

Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

 Բաժանվելիս մարդ միշտ ծանր զգացմունքներ է ունենում, անգամ եթե հուսահատությունից է բաժանվում…

Միշտ գտնվում է մի վարագույր, որի հետևում մարդիկ թաքնվում են…

 - Դու ուժեղ ես, դու ոչինչից չես վախենում:
– Ես ԱՅԼԵՎՍ ոչինչից չեմ վախենում, դա նույն բանը չէ:

Երջանկությունը մեր շուրջը թափված է, պետք է միայն կռանալ և վերցնել:

 

 Առանց սիրո մարդը ոչ այլ ինչ է, եթե ոչ արձակուրդում գտնվող դիակ, մի քանի տարեթիվ, պատահական անուն…

Մենք ամեն ինչից կտրված ենք, մեր ունեցածը միայն մեր սրտերն են:

 Միշտ մանրուքներն են, որ բացատրում են ամեն ինչ… մեծ արարքները ոչինչ չեն բացատրում…

Հակադրվելը վկայում է հոգու սահմանափակության մասին:

 

Դու եկար ինձ մոտ, բայց չվերադարձար…

 - Մի շաբաթը այնքան էլ երկար չէ:

- Եթե մարդ իսկապես դժբախտ է, շաբաթը մի ամբողջ հավիտենականություն է: Ես իմ ամբողջ էությամբ և կատարելապես այնպես էի դժբախտ, որ մի շաբաթվա ընթացքում վիշտս սպառվեց: Դժբախտ էին իմ մազերը, իմ մաշկը, իմ մահճականլը, նույնիսկ իմ զգեստները: Ես դժբախտության այնպիսի կատարյալ մարմնացու էի, որ աշխարհում ոչինչ այլևս գոյություն չուներ: Իսկ երբ ոչինչ գոյություն չի ունենում, դժբախտությունը դադարում է դժբախտություն լինելուց: Քանի որ ոչինչ չկա, որի հետ մարդ կարողանա համեմատել այդ դժբախտությունը: Այն ժամանակ մնում է լոկ դատարկ մի ամայություն: Հետո այդ ամենը անցնում է, և մարդ նորից սկսում է կամաց-կամաց վերակենդանանալ…

 - Բայց նա էլ չէր հասկանում, որ իրեն էլ չեմ սիրում:

– Դա ոչ-ոք երբեք չի հասկանում…

Երջանկությունը մարդ ձեռք է բերում հաճախ ավելի հեշտ, քան կարծում է:

 

Միայն հասարակ բաներն են, որ երբեք չեն հիասթափեցնում:

 Սիրել նշանակում է ցանկանալ ինչ որ մեկի հետ ծերանալ:

Մենք բոլորս էլ անհայտ քամու բերանն ընկած կայծեր ենք:

 

  Անդորր, բուխարու կրակ, գրքեր, խաղաղություն… առաջ այդ ամենը դիտվում էր որպես քաղքենիություն: Իսկ հիմա դա երազանք է` կորուսյալ դրախտի մասին:

 Սովորույթը բազմաթիվ անուններ ունի, սերը այդ անուններից մեկն է:

Մարդն ազատ է զգում իրեն միայն այն ժամանակ, երբ այլևս չկա այն, ինչի համար ինքն ապրում էր

Առհասարակ մարդ ոչինչ էլ չգիտե: Ոչինչ միևնույն ձևով չի լինում: Ամեն ինչ միշտ փոփոխվում է:

 Նա այքան սքանչելի էր, որքան սքանչելի կարող էր լիներ կինը, որը քեզ չի սիրում:

Եթե մտադրվել ես որևէ բան անել, երբեք մի հարցնի հետևանքների մասին: Այլապես ուզածդ երբեք չես անի:

- Երջանկություն… որտեղի՞ց է սա սկսվում և որտե՞ղ է վերջանում:

- Երջանկությունը քեզանով սկսվում է և քեզանով վերջանում: Դա շատ հասկանալի բան է:

 

 Ինչ մարդ մոռանում է, հետագայում դրա կարիքը զգում է ամբողջ կյանքում:

Օգնիր եթե կարող ես… արա այն ամենը ինչ հնարավոր է… իսկ երբ զգում ես, որ ոչինչ անել չես կարող` մոռացիր:

 Ամենամեծ ու անհավատալի արկածը մեր օրերում` խաղաղ ու պարզ ապրելն է:

 Մարդ կարող է նաև իրականությամբ խաբել իրեն, դա ավելի վտանգավոր է…

 Երբ մարդ մեռնում է, մի տեսակ կարևոր է դառնում, իսկ երբ կենդանի է, ոչ ոք նրանով չի հետաքրքրվում…

Մարդը մեծ է իր մտահաղացումերով , սակայն թույլ է դրանք իրականացնելու մեջ: Դրանում է մեր և’ դժբախտությունը, և’ հմայքը:

 

Ոչ մի տեղ մարդու ոչինչ չի սպասում: Մարդ պետք է ինքը իր հետ ամեն ինչ բերի:

 

Մարդ կարող է վիրավորանքից պաշտպանվել, բայց կարեկցանքից հնարավոր չէ պաշտպանվել:

 

Գրքերը գնալով ավելի ու ավելի մեծ նշանակություն էին ձեռք բերում նրա համար: Ճիշտ է, ամեն ինչի չէր, որ նրանք փոխարինում էին, բայց կար իր մեջ գտնվող մի ոլորտ, որտեղ բացի գրքերից, ուրիշ ոչինչ թափանցել չէր կարող:

Մոռանալ: Մի տես թե ինչ խոսք է: Ո՞վ կարող է ապրել առանց մոռացության: Սակայն ո՞վ կարող է մոռանալ այն ամենը, ինչ ինքը չի ուզում հիշել:

Լռության մեջ մարդ կտոր-կտոր է լինում, ինչպես անօդ տարածության մեջ:

Մարդը երբեք չի կարող կոփվել. նա կարող է շատ բաների միայն ընտելանալ…

 

Հանդուրժողականությունը կասկածի դուստրն է:

 

Նույնիսկ ամենածանր րոպեներին էլ մարդ պետք է մի քիչ հարմարավեության մասին մտածի:

Եվ ինչ էլ որ պատահել է կարևորություն մի տվեք: Կյանքում քիչ բան կա, որ իր կարևորությունը երկար է պահում:

Դա մի սովորական ու էժան գիշերային հիասթափություն է, խավարի հետ գալիս է և նրա հետ էլ անհետանում:

 

Այնքան հաճախ է ճշմարտությունը անճիշտ թվում…

Դու ինձ հետ չես մնա: Չի կարելի բանտարկել քամուն… իսկ եթե դա նույնիսկ արվի էլ բանտարիկված քամին կդառնա ծանր դժվար շնչելի օդ: Դու ծնված չես մեկնումեկին սիրելու համար:

Սերը ոչ չափ է ճանաչում և ոչ էլ գին…

Երբ մարդ կյանքում գրեթե ոչինչ չի ունենում, ամեն չնչին բանին սկսում է մեծ կարևորություն տալ:

Երբեմն սերը նույնպես ուրախություն չի բերում…

Խանդում են նաև օդին, որն ուրիշն է շնչում…

Սերը լճակի հայելի չէ, որի մեջ մարդ կարող է միշտ իր արտացոլանքը տեսնել:

 

- Ես քեզ սիրում եմ:
- Չէ որ դու ինձ գրեթե չգիտես:
- Դա ի՞նչ կապ ունի սիրո հետ:
-Շատ կապ ունի: Սիրել նշանակում է ցանկանալ ինչ-որ մեկի հետ  ծերանալ:
- Դրա մասին ես ոչինչ չգիտեմ: Իսկ երբ ինչ-որ մեկը կա, առանց որի մարդ չի կարող ապրել, դա արդեն ես գիտեմ… 

 Մարդը հակված է վստահել նրան, ում չի ճանաչում, դա նրա անբաժանելի հատկություններից մեկն է:

 Սերը մարդ չպետք է կեղտոտի բարեկամությամբ: Վերջը վերջ է:

Категория: Գրքեր | Просмотров: 2239 | Добавил: merishok975 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]
Մինի-Չատ
200
Форма входа
Категории раздела
Սեր [1] Հումորային [4] Հետաքրքիր [5] Սպորտ [1]
Տոներ [0] Օրվա ֆոտո [1] Տխուր [1] Խոհանոց [0]
Երաժշտություն [0] Գրքեր [1] Մարդիկ [1]
Օրացույց
«  Հունիս 2013  »
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կրկ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Հարցում
Оцените мой сайт
Պատասխանների ընդհանուր քանակը: 4
Ստատիստիկա

Ընդամենը ակտիվ. 1
Հյուրեր. 1
Անդամներ. 0
Փնտրել