«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը հայտնի է որպես Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ , որը հանդես է գալիս Բարսելոնա քաղաքում և մասնակցում է Իսպանիայի առաջնությանը (Լա Լիգա)։ «Բարսելոնան» ներկայացնում է Իսպանիայի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ համանուն Բարսելոնան, որը միաժամանակ Կատալոնիա ինքնավա ր մարզի կենտրոնն է։ «Բարսելոնան» ունի նաև մանկապատանեկան թիմ որը կոչվում է «Բարսելոնա Բ»: 1899 թվականի նոյեմբերի 29-ին Հանս Գամպերը 11 այլ մարզասերների հետ միասին հիմնադրեց "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը: Ֆուտբոլ խաղ, որ դեռ մեծ մասամբ ծանոթ չէր աշխարհի այս հատվածին: Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ այս նախաձեռնությունն ի վերջո այսպիսի ահռելի զարգացում կունենա: Ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող "Բարսելոնա" ֆուտբոլային ակումբը հմտացել է յուրաքանչյուր ոլորտում, և այն արդեն շատ ավելին է, քան զուտ մարզական ակումբ, այսպիսով իրականացնելով ակումբի "ավելին, քան ակումբ" կարգախոսը: "Բարսելոնան" ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար դարձել է ինքնության խորհրդանիշ, և ոչ միայն մարզական առումով, այլ նաև հասարակության, քաղաքականության և մշակույթի: Ամենադժվարին ժամանակներում, "Բարսելոնան" մի չափօրինակ էր, որ ներկայացնում էր Կատալոնիան եւ Կատալոնիայի ժողովրդի ազատության տենչը սիմվոլիզմ, որ շարունակվում է մինչ օրս նույնացվել Ակումբի և նրա անդամների արտահայտչամիջոցի հետ: Իսպանիայի համատեքստում "Բարսելոնան" դիտվում է որպես բաց և ժողովրդավարական ակումբ: Ամբողջ աշխարհում "Բարսելոնան", հատկապես Unicef-ի երեխաների հովանավորության համաձայնագրի միջոցով, նույնացվեց հոգատարության հետ: Բարսելոն Ռեալ Մադրիդ հակամարտության էությունը սկսել է ի հայտ գալ 20-րդ դարի կեսերին, այն ժամանակ , երբ Իսպանիայում իշխանության եկավ Գեներալ Ֆրանկոն։ Հանդիսանալով թագավորական ակումբի մեծ երկրպագուն, նա ջանք չէր խնայում, որպեսզի ապահովի ամեն տարի Ռեալի գրակայությունը Բարսայի նկատմամբ։ Պայմանավարված նրանով, որ նույն այդ ժամանակ կատալոնացիները ավելի ուժգին էին սկսել իրենց պայքարը ինքնուրույնության համար, այս պայքարում Բարսան մի տեսակ վերածվել էր այդ նույն պայքարի դրոշակակրի, իսկ հենց այս հակամարտությունը, երկու կողմերի ՝ իսպանացիների և կատալոնացիների համար, լավագույն առիթն էր մեկի համար մյուսին ցույց տալու սեփական արժանիքները ու պատվախնդրությունը։ Հետագայում հակամարտության բնույթը փոքր ինչ փոխվեց, ու դա տեղի ունեցավ մասնավորապես այն պահից , երբ Ֆրանկոն զրկվեց իշխանությունից Իսպանիայում և այնտեղ վերականգնվեց թագավորական իշխանույթունը։ Սակայն հակամարտության էությունը դա մեծ մասամբ չփոխեց, քանզի ապահովված է կատալոնացիների պատվախնդրական քայլերով, որոնցով նրանք արդեն ցանկանում էին հետ բերել այն բոլոր կարսված տիտղոսները, որոնց ըստ իրենց Ֆրանկոյի թեթևամիտ քայլերի հետևանքով դարձել էին «Ճերմակների սեփականությունը։ Արդեն վերջին տասնամյակներում հակամարտության էությանը գալիս էր ապահովելու երկրպագումների ընդվզումներն ու դրանց շուրջ գոյացող կրքերը թե մեկ , թե մյուս կողմից։ Այս ամենը ավելի էր թեժանում խաղադաշտում և դրանից դուրս ու նման իրադարձությունների ջրաղացի վրա ջուր էր լցնում հատկապես այնպիսի քայլերը, ինչպիսիք էին Լուիշ Ֆիգուի տեղափոխությունը Բարսայից Ռեալ ևայլն։  Այդ ամենից զատ արդեն 50 տարուց ավելի է ինչ այս ֆուտբոլային հակամարտությունը , կամ ինչպես ասում են Սուպեր Կլասսիկոն , մնում է ֆուտբոլասեների ուշադրության կենտրոնում, որպես ֆուտբոլային աշխարհի ամենաթեժ ու ամենկրքոտ հակամարտություն, որի նմանը գոյություն չունի, ու հավանաբար գոյություն չի ունենա։
|